7434 դիտում
10:33 26-09-2017
Լոռու մարզի բնակիչները սոցիալական ծանր վիճակում են հայտնվել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում այս տարի բերք չեն կարողացել ստանալ: Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են բերքատվության վրա: Բերքից դժգոհողների առաջին շարքերում են կարտոֆիլագործները:
Վարդաբլուր համայնքում այս օրերին կարտոֆիլի բերքահավաք է ընթանում: Ստացած բերքից ոչ ոք գոհ չէ. կարտոֆիլի բերքն այս տարի անորակ է, պատճառն էլ երաշտն է:
«Բերքը կա, բայց շոգերի պատճառով կարտոֆիլն արդեն հողի մեջ թոռոմել է, չենք էլ կարողանում հանել»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Վարդաբլուր համայնքի բնակիչ Միքայել Ֆրանգյանը:
Վարդաբլուրում ոռոգման ջուր չկա, այստեղ հողագործությամբ զբաղվում են անձրև հույսով: Եղանակն էլ այս տարի գյուղացու կողմից չէր, անձրև Վարդաբլուրում վերջին ամիսներին չեն տեսել: «Միջակ բերք ենք ստացել: Եթե ջուր լիներ, ավելի լավ բերք կստանայինք»,– նշեց նա:
Նախորդ տարի մարզում կարտոֆիլի բերքատվությունը բարձր էր, ինչը չէր կարելի ասել գնի մասին: Կախված կարտոֆիլի չափից` 1 կիլոգրամի արժեքն այստեղ տատանվում էր 60–100 դրամի սահմանում: Այս տարի, ըստ վարդաբլուրցիների, կարտոֆիլի գինը բարձր կլինի:
Լոռու գրանցված երաշտն էական վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը:
Կարտոֆիլ չկա, գարի չկա, ցորեն չկա. չկաների շարքը թվարկում են սարահարթցիները:
Սարահարթ համայնքում նույնպես ոռոգման ջուրը բացակայում է: Վարելահողերի մեծ մասն այստեղ չի մշակվում, միայն տնամերձերն են գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում:
«Պատկերացրեք՝ 1 հեկտարից 12 ցենտներ բերք ենք ստացել, նույնը և ցորենը: Կարտոֆիլ էլ չկա: Մեր գյուղում վիճակ չկա էս տարի»,- փոխանցեց համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը:
Սարահարթցիներն այս գյուղտարին ամենավատն են համարում: Հաջող չեն նաև սարահարթցիների գործերը: Աշխատատեղեր չունեցող համայնքի բնակիչների մեծ մասը դրսում է օրվա հացը վաստակում: Սարահարթից ամեն տարի շուրջ 400 տղամարդ է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնում: Սարահարթցի «խոպանչիներն» արդեն վերադարձել են, բայց առանց գումարի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
967 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»