Եվրոպայում Վրաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ է ձերբակալվել
Իտալիայում և Գերմանիայում ոստիկանությունը ձեռնարկած օպերացիայի արդյունքում ձերբակալել է Վրաստանի 28 քաղաքացիների, հաղորդում է վրացական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, հանցավոր խմբի անդամներ։ Վերջիններս Գերմանիայի և Իտալիայի տարբեր քաղաքներում զբաղվում էին բնակարանների թալանով։
Միայն 2 տարում բնակարանագողերը թալանել են 85 շքեղ բնակարան, իսկ ավարը տեղափոխել Վրաստան։
Վրաստանի ՆԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ միջոցառումներ է ձեռնարկում՝ տարբեր եվրոպական երկրների հետ համագործակցելու և վրացական հանցախմբերի հայտնաբերելու համար։