211652_close_icon

Ի աջակցություն Քրդստանի անկախության՝ Իրանի քաղաքներ են դուրս եկել հազարավոր քրդեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8142 դիտում article-date 16:50 26-09-2017
Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեին աջակցելու նպատակով Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ակցիաներ։ Իրանակա ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երթերին մասնակցել է Իրանի Քուրդիստան նահանգի բնակչության 80 տոկոսը։ Իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել քրդերի ուրախությունը և հավատարմությունը հաստատող ակցիաներին խոչընդոտելու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների իրավունք ունեցողների ավելի քան 93 տոկոսը։ Պաշտոնական տվյալները կհրապարակվեն վաղը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր