5666 դիտում
16:05 26-09-2017
Արմեն Բաբալարյան. Սպասումներն, ընդհանուր առմամբ արդարացան
Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևան վերադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցել էր բանակայինների աշխարհի առաջնությանը:
Առաջնությունում մեր ըմբիշները նվաճեցին չորս մեդալ՝ մեկ ոսկե (Կարեն Ասլանյան՝ 66 կգ), երկու արծաթե (Արմեն Հակոբյան՝ 71 կգ, Էդգար Խաչատրյան՝ 130 կգ) և մեկ բրոնզե (Ռաֆիկ Մանուկյան՝ 80 կգ):
«Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի մարզիչ Արմեն Բաբալարյանն ասաց, որ արդյունքները կարող էին ավելի բարձր լինել.
«Ընդհանուր առմամբ սպասումներն արդարացան, բայց ինչ-որ տեղ հաջողությունը երես թեքեց մեզնից: Օրինակ, Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) պետք է եզրափակիչ անցներ և հաղթեր: Մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել, մասնակիցների թվում օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ էին:
Մեր թիմում կնշեմ նաև այն տղաներին, որոնք չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել: Պետք է աշխատել: Շնորհակալություն հայկական բանակին, որ հնարավորություն է տալիս մարզիկներին շարունակել մարզվել և պահպանել մարզավիճակ»:
Նմանատիպ նյութեր
1972 դիտում
16:03 06-06-2019
Արմեն Բաբալարյան. Թիմը կարող էր անել ավելին
1353 դիտում
07:41 03-02-2015
Սպասումներն ու ֆինանսատնտեսական առկա վիճակը ՀՀ-ում երբեք այսքան վատ չեն եղել. ՀԺ
1668 դիտում
18:57 26-07-2019
Կառավարության գերնպատակը Հայաստանի քաղաքացու սպասումներն արդարացնելն է. նախարարը՝ ՄԱԿ-ի պաշտոնյային
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում