Տիմո Վերները «Բեշիքթաշի» հետ հանդիպումը չի կարողացել շարունակել աղմուկի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները ստիպված է եղել խնդրել, որ իրեն փոխարինեն «Բեշիքթաշի» հետ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում (0:2): Պատճառը տրիբունաների աղմուկն է եղել:
Գերմանիայի հավաքականի 21-ամյա հարձակվողը չի դիմացել թուրքական թիմի երկրպագուների աղմուկին և փոխարինվել է 32-րդ րոպեին:
Ֆուտբոլիստը փորձել է շարունակել խաղալ՝ ականջակալներ դնելով, սակայն դա էլ օգնել նրան: Խաղադաշտը լքելիս նա ականջները ձեռքերով փակել է: