6626 դիտում
22:08 27-09-2017
«Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության պայմանագրի տեխնիկական աուդիտորն ընտրված է
«Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի տեխնիկական աուդիտորն ընտրված է: Ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի է ունեցել տեխնիկական աուդիտորի ընտրության համար դեռևս տարեսկզբին հայտարարված միջազգային մրցույթի հաղթող «Սաքսեն Վասսեր» ընկերության, Կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև եռակողմ պայմանագրի ստորագրման արարողությունը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ բավականին երկարատև մրցութային գործընթացը վերջապես ավարտված է, և աուդիտոր ընկերությունը կարող է արդեն անցնել իր պարտականություններին.
«Գործընթացը երկարարտև էր, սակայն մենք կարծում ենք, որ շտապողականությունն այստեղ տեղին չէր: Լիահույս ենք, որ այստեղ ներկայացված բոլոր կողմերն ունեն նույն նպատակը՝ պատշաճ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին և անել հնարավոր ամեն բան՝ բաժանորդների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Համոզված եմ, որ աուդիտոր ընկերության աշխատանքը կօգնի ոչ միայն վերացնել առկա թերացումները, այլև ապահովել մատուծվող ծառայությունների շարունակական զարգացումը»,- ասել է Ա. Հարությունյանը:
«Սաքսեն Վասսեր» ընկերության գործադիր տնօրեն Յորգեն Վումելը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ սպառողների շահի գաղափարն ընկած է ընկերության գործունեության հիմքում:
Նշենք, որ տեխնիկական աուդիտի հիմնական նպատակը «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի կատարողական չափանիշների ապահովման ընթացքի մոնիտորինգն է, ինչպես նաև՝ վարձակալի կողմից բազիսային տարվա տվյալների հաշվետվության ուսումնասիրությունը և աուդիտը, տեխնիկական, շահագործման և պահպանման, կառավարման ամենամյա աուդիտի իրականացումը և այլն:
Անկախ աուդիտորը պետք է վերանայի վարձակալ ընկերության կատարողական չափանիշները և, անհրաժեշտության դեպքում, վերանայման առաջարկություններ անի:
Հատկանշական է, որ տեխնիկական աուդիտորը պետք է ոչ միայն սպառողների գոհունակության ուսումնասիրություն իրականացնի, այլև՝ ջրի որակի:
[b]
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
23859 դիտում
15:48 11-05-2016
Երևանում «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի աուդիտորն ու ոստիկանները կանխել են 36-ամյա տղամարդու ինքնասպանությունը
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
907 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր