211652_close_icon
views-count29109 դիտում article-date 13:38 18-04-2017

Ավտովթար Երևանում. բախվել են 44-ամյա վարորդի Kia-ն և 63-ամյա վարորդի Lexus-ը. «Վեոլիա Ջուր» ընկերության տեխնիկական մասի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ռոստովյան-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Վահե Բատոյանի վարած Kia մակնիշի 088 QQ 08 համարանիշի և 63-ամյա Արտակ Հարությունյանի վարած Lexus մակնիշի 08 ՕD 101 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Ավետիսյանի ցուցումով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Kia-ի վարորդ Ա. Բատոյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ընկերությունում՝ որպես տեխնիկական մասի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր