211652_close_icon
views-count17688 դիտում article-date 12:15 28-09-2017

ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60 և Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյա հոբելյանին նվիրված ինքնատիպ համերգ՝ Կույրերի երաժշտական կոլեկտիվների մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Կույրերի Միավորման դահլիճում Կույրերի Երաժշտական կոլեկտիվների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60 և Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյա հոբելյանին նվիրված գեղեցիկ ու ինքնատիպ համերգ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, հայ երգարվեստի գինն ու նշանակությունը բարձր գնահատող մեծ թվով անձինք: Համերգի գեղարվեստական ղեկավարն էր Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Միջազգային մրցույթի դափնեկիր, կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանը, խմբավր Կառլեն Ալեքսանյանը, դաշնակահարուհի Մարգարիտա Արիստակեսյանը, գործիքային մասի ղեկավար Գեղամ Հարությունյանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+

Նմանատիպ նյութեր