Լաս Վեգասի հրաձիգը միայնակ է գործել. ոստիկանություն
Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն հայտարարել է, որ նախօրեին մարդկանց բազմության վրա կրակ բացած Սթիվեն Փեդդոքը համախոհ չի ունեցել, հաղորդել է CNN-ը։
«Ներկա դրությամբ մեր կարծիքն այն է, որ նա հանցագործությունը միայնակ է կատարել»,-ասել է նա և հավելել, որ դեռևս չեն պարզվել դրդապատճառները։
Լաս Վեգասի ոստիկանությանը Փեդդոքը հայտնի էր որպես խելագար, ատելությամբ լի անձնավորություն։
Հիշեցնենք, որ նախօրեին 64-ամյա ամերիկացին Լաս Վեգասում անցկացվող «Route 91» երաժշտական փառատոնի ժամանակ հյուրանոցի իր համարից կրակոցներ է արձակել հավաքվածների վրա, ինչի հետևանքով զոհվել է 59, վիրավորվել՝ 527 մարդ։