211652_close_icon
views-count8186 դիտում article-date 11:39 05-10-2017

ԱԺ-ն վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը։ Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 83 և դեմ՝ 7 պատգամավոր: Այն քննարկման էր ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Համաձայնագրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին և արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում:

Նմանատիպ նյութեր