7543 դիտում
16:59 05-10-2017
FRONTEX վերլուծության կենտրոնն ամփոփել է Բագրատաշենում իրականացված հարցման արդյունքները
Եվրոպական սահմանային և ափային անվտանգության գործակալության FRONTEX հաճախորդների գոհունակության վերլուծության կենտրոնը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ Բագրատաշենի ուղևորների շրջանակում անկախ հարցում է իրականացրել, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել սահմանը հատողների գոհունակությունը միջազգային չափանիշներով կազմակերպվող գործընթացներից:
Մասնավորապես՝ հարցվածների 77%-ը չափազանց գոհ է սահմանային կետի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից, 92%-ը բարձր է գնահատել անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի ստուգման համար ծախսված ժամանակի արագությունը:
Հարցվածների 88%-ը սահմանահատման իրենց փորձը գնահատել է շատ դրական, 73%-ը գոհ է ենթակառուցվածքներից, 75%-ը՝ մաքրությունից, նույնքան մարդ գոհ է եղել անվտանգության ապահովման մակարդակից:
Նշանների, ցուցանակների առկայությունից և օգտակարությունից գոհ է եղել հարցվածների 65%-ը, լրացուցիչ տեղեկատվության մատչելիությունից՝ 80%-ը: Ուղևորների նկատմամբ սահմանային կետի աշխատակիցների վերաբերմունքից բավարարված է եղել հարցվածների 75%-ը, անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի վերահսկողության վերաբերյալ կանոնների և ընթացակարգերի հստակեցմամբ՝ 83%-ը:
Նմանատիպ նյութեր
944 դիտում
16:40 19-06-2020
Միջազգային օլիմպիական կոմիտեն ամփոփել է հարցման արդյունքները
1346 դիտում
19:23 15-09-2015
Հունվարից ավելի քան 500 հազար ներգաղթյալ է հասել Եվրոպա. Frontex
1350 դիտում
23:12 09-07-2019
Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Frontex-ի գործադիր տնօրենի հետ
Այս բաժնից
520 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
640 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
751 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան