211652_close_icon
views-count3991 դիտում article-date 17:26 06-10-2017

Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է [url=https://twitter.com/pagramunt/status/916263192048881665]Twitter[/url]-ի իր էջում: «Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերին նստաշրջանի ընթացքում պետք է քվեարկության դրվեր Ագրամունտի պաշտոնից հեռացման հարցը:

Նմանատիպ նյութեր