26519 դիտում
20:15 07-10-2017
Սյունիքի մարզում բախվել են ВАЗ 2121-ն ու ВАЗ 2107-ը. 4 վիրավորների մեջ են դպրոցների տնօրեններ
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Սիսիան քաղաքի Գայի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ZZ 221 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 18 ԼՍ 759 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Է. Հովհաննիսյանը, Ս. Հայրապետյանը և Է. Հովհաննիսյանի ուղևորներ՝ Գորիսի բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Ստեփանյանը տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, իսկ Սիսիան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Սուրեն Շահնազարյանը՝ Աղիտուի զինվորական հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Հովհաննիսյանը աշխատում է Աշոտավան գյուղի դպրոցի տնօրեն, վիրավորներից Ս. Շահնազարյանը աշխատում է Աղիտուի հիմնական դպրոցի տնօրեն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Է. Հովհաննիսյանը վազանց կատարելիս է եղել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
38657 դիտում
14:18 30-03-2022
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են՝ Mercedes-ը, Honda-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2107-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ