52208 դիտում
23:48 08-10-2017
Դաղստանում BMW X5-ի վարորդին ծեծել են՝ ՆԳՆ ղեկավարի շարասյանը չզիջելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դաղստանում վարորդին ծեծի են ենթարկել հենց ճանապարհին, երբ նա հրաժարվել է զիջել հանրապետական Ներքին Գործերի նախարարության ղեկավար Աբդուրռաշիդ Մագոմեդովի ավտոշարասյունը: Միջադեպը տեսաձայնագրվել է:
Դեպքը տեղի է ունեցել Մախաչկալայում, սակայն այդ վարորդին սկսել են հետապնդել դեռևս Կասպիյսկում: Հետապնդումը տևել է մոտ 20 կմ:
Տեսանյութում միայն միջադեպի վերջն է. մի քանի մեքենա փողոցի մեջտեղում արգելափակել են BMW X5 ամենագնացի ճանապարհը: Որից հետո մի քանի հոգի վարորդին դուրս են հանում մեքենայից ու ծեծում:
Դաղստանի իրավապահ մարմինները հայտնել են, որ բերման ենթարկված վարորդը նախկինում դատված է եղել, ավելի քան 10 անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պատասխանատվության է ենթարկվել, սակայն՝ բոլոր դեպքերում, նշանակվել է հետաքննություն. և վարորդի, և նրան ծեծի ենթարկած աշխատակիցների գործողությունների առթիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
16:54 21-11-2014
Ճանապարհը չզիջելու համար 21-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին
23862 դիտում
18:32 14-07-2019
Արսեն Թորոսյան. Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս այսպես կոչված «շարասյանը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
6758 դիտում
22:53 13-07-2016
Դաղստանում գետն ընկած մեքենայի վարորդին փրկելու փորձը ձախողվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
898 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
559 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին