211652_close_icon
views-count5519 դիտում article-date 10:31 11-10-2017

Աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ երկխոսություն լինի Բաքվի և Երևանի միջև. Բորիս Նավասարդյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Ես դրանք բանակցություններ չէի անվանի, բայց աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ ինչ-որ երկխոսություն լինի Բաքվի և Երևանի միջև», - Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն այսպես է բնորոշում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեև առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, նրա խոսքով, քիչ հավանական է, որ վճռական քայլ տեղի կունենա դեպի հակամարտության կարգավորում. «Ամեն դեպքում, այդ բանակցությունները նվազեցնում են պատերազմի հավանականությունը»: Նավասարդյանի բնորոշմամբ՝ բանակցային սեղանին առկա՝ Կազանի փաստաթղթով ամրագրված կետերը մնում են արդիական. «Ադրբեջանը ցանկանում է տեսնել իր համար ցանկալի հերթականություն՝ առաջին քայլով որոշ տարածքների վերադարձ՝ առանց պարտավորությունների»: Բորիս Նավասարդյանը բանակցային գործընթացում խնդիր է տեսնում. «Ադրբեջանը ցանկանում է ջնջել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր