211652_close_icon
views-count1302 դիտում article-date 22:26 16-09-2022

Եթե աշխարհաքաղաքական կենտրոնները դուրս են գրել Նիկոլին, դեռ չի նշանակում, որ հաջորդը ընդդիմությունից պետք է լինի․ Կարեն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե աշխարհաքաղաքական կենտրոնները որոշում են կայացրել և դուրս են գրել Նիկոլին, դեռ չի նշանակում, որ հաջորդը ընդդիմությունից պետք է լինի։ Չի բացառվում, որ այդ որոշումը կայացվել է, որ ավելի ադեկվատ մարդ ընտրվի իշխանությունից, որի ճակատին գրված ճէ կապիտուլյանտ, չի պարտվել, որը չի ասում, թե ստորագրելու եմ ինչ էլ որ լինի։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«ՔՊ ներսում նոր ղեկավար գտնելը հավանական սցենար է։ Իշխանական պատգամավորները շատ նյարդայնացած են։ Կարծում եմ օպերատիվ ինֆորմացիա ունեն, որ խաղի մեջ են մտել իշխանափոխության երկու կարևոր բաղադրիչները, որոնք հարկավոր են բացի կրիտիկական զանգվածից։ Աշխարհաքաղաքական կենտրոնները և ուժայինների ինչ որ հատված ճնշում է գործադրում։ Ամենամեծ պրոբլեմն այն է, որ ընդդիմությունն էլ չի տիրապետում այդ բաղադրիչներին, տեղյակ չեն։ Ընդդիմությունը նաև չգիտեր ինչ անել ինքնաբուխ հավաքի հետ, նման դեպքերում վարվելու սցենար չունեն»,-նշել է Քոչարյանը։

Նրա կարծիքով տեխնոլոգիայի առումով սխալ է սկզբից տալ վարչապետի թեկնածուի անունը։ Պետք է տալ այն ժամանակ, երբ իշխանափոխության հարցը լրիվ լուծված կլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր