211652_close_icon
views-count18488 դիտում article-date 10:53 13-10-2017

Վարչապետի հրաժարականի ևս մեկ հիմնավոր պատճառ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետև նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն և մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր: Տնտեսության զարգացման 5%-ոց նշաձողը խորհրդարանական մեծամասնության ու Սերժ Սարգսյանի կողմից սահմանվել են որպես կառավարության գործունեության գնահատման չափանիշ, ինդիկատոր: Հիմա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այն տնտեսական աճը, որը դրված է նրա կառավարության ծրագրի հիմքում: Նման դեպքերում կառավարությունները հրաժարական են տալիս կամ պաշտոնանկ են արվում: Օրինակ՝ 2014-ին Տիգրան Սարգսյանի կառավարության արձակման ֆորմալ պատճառը հենց այն էր, որ չէր ապահովվել տնտեսության 7%-ոց աճ: Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հիշեց կառավարության ստանձնած քաղաքական պատասխանատվության մասին և Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց: Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետև 2018-ի ապրիլից` վարչապետը նաև պետության ղեկավարն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր