211652_close_icon

Ռուսաստանի գյուղնախարարը ծիծաղեցրել է Պուտինին՝ շփոթելով երկու երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count56733 դիտում article-date 23:41 14-10-2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ քննարկման ժամանակ գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը՝ զեկուցելով մսամթերքների ներմուծման մասին, խառնել է երկու երկիր: «Խոզի մսի կեսը գերմանացի ֆերմերները արտահանում են բոլոր երկրներ, առաջին հերթին՝ Չինաստան, Ինդոնեզիա: Մասամբ՝ Ճապոնիա, Կորեա և այլն», ասել է Տկաչովը: Պուտինը նախարարին հիշեցրել է, որ Ինդոնեզիան մահմեդական երկիր է, որտեղ խոզի միս չեն ուտում: «Լավ, Հարավային Կորեան: Ի՞նչ տարբերություն», ուղղել է գյուխնախարարը, որից հետո Պուտինը և քննարկման բոլոր մասնակիցները ծիծաղել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր