Կիևի կենտրոնը Սաակաշվիլիիի մասնակցությամբ հավաքից ժամեր առաջ փակել են
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական փողոցները փակվել են քաղաքապետարանի որոշմամբ, իսկ նախագահականում պատասխանել են, որ միջոցառումները իրականացվում են Մալթայի նախագահ Մարիա Լուիզա Կոլեյրո Պրեկի ժամանման կապակցությամբ, հաղորդում է Tass-ը։
Այսօր մեկ այլ միջոցառում էլ է տեղի ունենալու. Կիևի կենտրոնում նախատեսված է Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի միտինգը։
Վերջինիս խոսքով՝ ինքը և իր կողմնակիցները որոշել են միանալ քաղաքացիական ակտիվիստներին և հոկտեմբերի 17-ին հավաքվել Կիևում՝ 3 պահանջով՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենք։