3160 դիտում
17:17 18-10-2017
Տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխգործակցության հնարավորություններին։ Նա նշեց, որ ուրախ կլինի, եթե սիրիական ընկերությունները մասնակցեն մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսեց Սիրիայում տիրող ներկա իրավիճակի և տրանսպորտային կապուղիները վերականգնելու խնդրի մասին, ընդգծեց, որ լիահույս է՝ Հայաստանի հետ վերականգնելու և զարգացնելու հարաբերությունները հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում: Նա նշեց, որ առաջիկայում Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ կներկայացնեն համագործակցության կոնկրետ առաջարկներ։
Նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ պատրաստ է համագործակցելու ոչ միայն տրանսպորտի, այլև կապի ոլորտներում, քննարկելու առաջարկված ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ստեղծմանն ուղղված քայլերին: Դեսպանը նշեց, որ տեղյակ է Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցված հաջողությունների և առաջընթացի մասին և նշեց, որ ներկայում Սիրիան նման մասնագետների կարիքը շատ ունի։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպվելիք հանդիպման վերաբերյալ։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4644 դիտում
13:09 21-11-2017
ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
2266 դիտում
19:12 07-03-2018
Տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»