8657 դիտում
22:42 18-10-2017
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատարի հետ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ԵՄ անդամ երկրների կողմից Երևանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության հանձնակատարը քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։
Նմանատիպ նյութեր
3763 դիտում
18:06 18-02-2017
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3751 դիտում
22:12 21-10-2024
Քոչարյա՛ն, Շագուրիկիդ՝ քավորիդ, ասա ադրբեջանցիների հետ քի՛չ շփվի, տրորելու ենք. Արամ Ավետիսյան. hayqnews.am
571 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
685 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել