Կորեական թերակղզում պատերազմի հրահրումը ողբերգությամբ է ավարտվելու. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին պատերազմի հրահրումը ողբերգական կարող է ավարտվել, սակայն կոնֆլիկտը կարելի է լուծել դիվանագիտական ջանքերի միջոցով։
Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը։
«Կարծում եմ, որ մենք պետք է խուսափենք դրանից»,-ընդգծել է նա։
Գուտերրեշի խոսքով՝ միջազգային հանրության առաջ հստակ նպատակ է դրված՝ հասնել նրան, որ Կորեական թերակղզում միջուկային զենք չլինի, ինչը շատ կարևոր պայման է ՄԱԿ ԱԽ-ի համար այդ հարցում։