5223 դիտում
10:42 20-10-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը պատգամավորները դեռ չեն ուսումնասիրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի տեքստը գրեթե մեկ շաբաթ է, ինչ հրապարակվել է, սակայն քաղաքական գործիչներն այնքան էլ չեն շտապում ուսումնասիրել այն: Համենայնդեպս խորհրդարանում դժվար է գտնել այնպիսի պատգամավորի, որ ամբողջությամբ ուսումնասիրել է համաձայնագրի տեքստը:
Ընդ որում, եթե հիմա պատգամավորները նշում են, թե ուսումնասիրում են այն, ապա հրապարակվելուց հետո առաջին օրերին նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին փաստաթղթի հրապարակման մասին:
Օրինակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներից Կարեն Բեքարյանը, որ եվրաասոցացման թունդ կողմնակիցներից մեկն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է խոսել հրապարակված փաստաթղթի մասին՝ պատճառաբանելով, որ դեռ ուսումնասիրում է այն:
Նույն պատճառաբանությամբ այս փաստաթղթի մասին կարծիք հայտնելուց հրաժարվել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով տարիներ շարունակ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ է, նաև ժամանակին եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
18:14 27-08-2014
Ուկրաինան չի փոխի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը. Ուկրաինայի արտգործնախարար
1252 դիտում
15:49 15-05-2015
Իրանը և «վեցյակը» նախապատրաստում են համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը
5312 դիտում
21:20 13-10-2017
ԵՄ-ն հրապարակել է Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագրի տեքստը
Այս բաժնից
976 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»