7355 դիտում
10:54 21-10-2017
Առցանց գովազդի մասին օրենքի նոր նախագիծ է մշակվում. «Ամերիկայի ձայն»
Այսօր, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է մեկ տարի, օրենսդիրներն աշխատում են երկկուսակցական մի ծրագրի վրա, որի նպատակը Միացյալ Նահանգներում քաղաքական առցանց գովազդները կարգավորելն է:
Այս հարցն այսօր ավելի է արդիականացել այն կասկածների պատճառով, ըստ որոնց Ռուսաստանն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ հսկայական գումարներ էր ծախսել առցանց գովազդի համար:
Օրենքի նախագիծը ներկայացրել են Դաշնային կառավարության ընտրությունների հարցերով զբաղվող կանոնադրության հանձնաժողովի գլխավոր անդամներից դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուչարը և Վիրջինիա նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Մարք Ուորները: Նախագծի նպատակը, Քլոբուչարի խոսքերով, առցանց քաղաքական գովազդների հարցում թափանցիկություն ապահովելն է:
Նախագիծը պահանջում է, որ «Ֆեյսբուքի» կամ «Թվիթերի» նման սոցիալական ցանցերը պահպանեն ընտրությունների գովազդների հետ կապված բոլոր տեղեկությունները և նույն օրենքը կիրառել քաղաքական եթերային հաղորդումների ու տպագիր գովազդների դեպքում:
Դաշնային ներկա օրենքների համաձայն, հեռուստատեսությունն ու ռադիկայանները պարտավոր են հանրության համար հասանելի դարձնել տվյալ քաղաքական գովազդի մասին բոլոր տվյալները: Դա վերաբերում է նրան, թե ով է անցկացնում գովազդը, երբ է այն եթեր արձակվում և ինչ արժե այն:
Նոր նախագիծը պահանջում է, որ ընկերություններն ամեն ջանք ներդնեն ապահովելու համար, որ ընտրություններին առնչվող որևէ գովազդ պատվիրված չլինի օտար քաղաքացու կողմից:
Հիշեցնենք, որ «Ֆեյսբուքը» պարզել էր, որ իր կայքում հայտնված գովազդները կապ են ունեցել ռուսական ինտերնետային մի գործակալության հետ, և որ այդ գովազդները հասանելի են եղել մոտավորապես տասը միլիոն օգտատերի:
Դեմոկրատ երկու սենատորների ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել հանրապետական կոնգրեսական Ջոն Մաքքեյնի կողմից: Վերջինս Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահն է:
«Ֆեյսբուքի», «Գուգըլի» ու «Թվիթերի» պատասխանատու պաշտոնյաները ստանալու են օրենքի այս նախագծի շուրջ իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն, երբ հաջորդ ամիս բաց լսումներ անցկացվեն Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում:
Նմանատիպ նյութեր
3248 դիտում
13:25 14-11-2017
ՄԻՊ աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1078 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»