44504 դիտում
18:11 21-10-2017
5 անչափահաս երեխաների միայնակ մայրը՝ որը 6-րդ երեխային է սպասում, ստիպված է երեխաներին հանձնել աջակցման կենտրոն՝ կացարան չունենալու պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ծայրամասերից մեկում ժամանակավոր ապաստանած Ալվարդ Մանուկյանը 5 անչափահաս երեխաների մայր է և սպասում է 6-րդին:
Նա այդ խարխուլ տնակում ապրում է վարձով, սակայն տան վարձը չվճարելու պատճառով նրան և 3 երեխաներին ստիպում են լքել բնակարանը՝ առաջարկելով երեխաներին տանել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որին նա համաձայնվել է, և երեխաներին շուտով կտեղափոխեն՝ հակառակ նրանց կամքին:
Հավելենք, որ երեխաները արդեն 2 շաբաթ է դպրոց չեն հաճախում՝ գումար չունենալու պատճառով:
Փոքր-ինչ մանրամասնելով միայնակ կնոջ բազմազավակ ընտանիքի մասին՝ ասենք, որ նրա վրա քրեական գործ կա հարուցված այն բանի համար, որ նա մեկ այլ տղամարդուց, որից այժմ էլ է երեխա սպասում, լույս աշխարհ բերած երեխային վաճառել է այդ տղամարդու քրոջը, որը ըստ Ալվարդի՝ ամենևին էլ այդպես չէ. նա ինքն է իր կամքով երեխային տվել:
Ալվարդը հավաքել է իր ունեցվածքը և պատրաստվում է այժմ երեխաներին հանձնել այդ կենտրոն, իսկ թե ինքը հղի վիճակում որտե՞ղ է ապրելու, չգիտի:
Միայնակ մայրը չունի ոչ մի օգնող ձեռք, հազիվ կարողանում է բանվորություն անելով վաստակել օրվա հացը, էլ ուր մնաց տան վարձը վճարի, կամ կարողանա լույսի վարձը մուծել, որը , ի դեպ արդեն 9 ամիս է անջատված է:
Հուսահատ մայրը աջակցություն ստանալու նպատակով դիմել է Աշտարակի քաղաքապետարան, սակայն՝ ապարդյուն:
Մի խոսքով՝ այս ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, որտեղ մեծանում են 2 ապագա զինվորներ:
Բազմազավակ մայրը ասաց, որ միակ ցանկությունն այն է, որ մի փոքր անկյուն տրամադրեն, որ երեխաներին հետ բերի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնից, Աստծո կամոք լույս աշխարհ բերի 6-րդ երեխային, իսկ մյուս ֆինանսկան խնդիրները ինքը կհոգա:
[color=#EF2929]
Եթե կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կցանկանան իրենց ուժերի ներածի չափով օգնության ձեռք մեկնել բազմազավակ ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 22 99 81[/color]:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)