3924 դիտում
16:10 23-10-2017
Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը և դրանք ավարտել սահմանված ժամկետում։
Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և «Ջրային կառույցներ» ընկերությանն էլ հանձնարարվել է ձմռանն ընդառաջ սահմանված կարգով կոնսերվացնել մայրաքաղաքում գործող ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ մինչև վերագործարկան հաջորդ տարեշրջանի մեկնարկը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման կանաչ և ծաղկապատ տարածքների, ծառերի և թփերի խնամքի ու պահպանման աշխատանքները։ Վարչական շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ընթացքում են նաև չորացած ծառերի հատման և սանիտարական էտի աշխատանքները։ Պատասխանատուներին հանձնարարվել է նաև ակտիվացնելով աշնանային տերևաթափով պայմանավորված ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման աշխատանքները։
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի 11-ին համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին:
Նմանատիպ նյութեր
900 դիտում
16:00 07-11-2014
Նոյեմբերի 8-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կանցկացվի
1088 դիտում
17:04 26-10-2015
Նոյեմբերի 14-ին համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կանցկացվի Երևանում
2541 դիտում
15:49 10-11-2017
Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»