Հինգշաբթի օրը Կատալոնիան, հնարավոր է, անկախություն հռչակի
Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը կզրկվի իշխանությունից, երբ Իսպանիայի սենատը հավանության արժանացնի 155-րդ հոդվածը. հայտնում է газета.ру-ն:
Հոդվածի գործարկումը նախատեսում է Կատալոնիայի ինքնավարության սահմանափակում: Դրանից հետ Մադրիդը կարող է իր ժամանակավոր ներկայացուցչին նշանակել Կատալոնիայում: Կատալոնիայի նկատմամբ երկրամասում ուղիղ կառավարում մտցնելու վերաբերյալ որոշումը նախատեսվում է ընդունվել ուրբաթ՝ հոկտեբեմրի 27-ին:
Կատալոնիայի առաջնորդներն այսօր հայտարարել են, թե «զանգվածային անհնազանդության» կոչ կանեն՝ երկրամասում կենտրոնական կառավարում մտցնելու Մադրիդի որոշմանն ի պատասխան:
Բացի այդ Կատալոնիայի խորհրդարանը հինգշաբթի, հոկտեմբերի 26-ին մտադիր է արտահերթ նիստ է հրավիրել: Եվ չի բացառվում, որ օրենսդիր մարմինը անկախություն հռչակի հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքներով:
Իսպանիայի իշխանությունները կտրականապես մերժում են երկխոսություն սկսելու՝ կատալոնացիների առաջարկը: