211652_close_icon
views-count101162 դիտում article-date 21:46 24-10-2017

Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը հայտարարել է, որ ոմն Գրիգը իր կամքին հակառակ տարբեր վայրերում բռնաբարել է իրեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանությանը հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ի սահմաններում ինքը Մաշտոցի պողոտայում նստել է արծաթագույն տաքսի ավտոմեքենա, որի համարանիշը չի հիշում և վարորդը, ով ներկայացել է Գրիգ անունով, իրեն տարել է անհայտ ուղղությամբ և իր նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հետ զրույցից հետո Թերեզա Դ.-ն հայտնել է նաև, որ Գրիգը իրեն նախ տարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի հարակից ամայի դաշտ, որտեղ իր կամքին հակառակ, սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, այնուհետև տարել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող մի տուն, որտեղ նույնպես իր կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տաքսու վարորդ Գրիգի ինքնությունը պարզելու, նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ; [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր