49752 դիտում
13:48 03-07-2017
17-ամյա աղջիկը պնդում է, որ իր նշանածը, իր կամքին հակառակ, բռնաբարել է իրեն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել Մարգարյան ծննդատնից ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 1-ին նշված ծննդատնից ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակչուհի, 17-ամյա Լուսինե Հ.-ն՝ «կուսաթաղանթի վնասվածք» աղտորոշմամբ, ով բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են և ծեծի ենթարկել:
Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ Լուսինե Հ.-ն հայտնել է, որ հունիսի 30-ին ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում իր նշանածը՝ Գեղամ Հ.-ն, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որից հետո մի քանի անգամ բռունցքով հարվածել է դեմքին:
Ոստիկանության կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Լուսինե Հ.-ի նշանածին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
101162 դիտում
21:46 24-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը հայտարարել է, որ ոմն Գրիգը իր կամքին հակառակ տարբեր վայրերում բռնաբարել է իրեն