6591 դիտում
14:16 26-10-2017
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություն է սպասվում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծերի նպատակն առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտի նորմերը ՀՀ սահմանադրության նորմերին համապատասխանեցնելն է, ինչպես նաև նախատեսել պատասխանատվություն` Սահմանադրությամբ ամրագրված մարդու օրգաններն ու հյուսվածքներն ապօրինի շրջանառության, եվգենիկական փորձերի իրականացման, մարդու վերարտադրողական կլոնավորման համար: Օրինագծերով նախատեսվել են ՀՀ սահմանադրությամբ սահմանված մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ, բարելավվել է հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը:
Օրենսդրական կարգավորումների միջոցով փոխնակ մորից ծնված երեխայի` կենսաբանական ծնողին հանձնելուց առաջ արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-ի թեստավորման գործընթացը, վերջինիս իրականացման ժամկետները, ԴՆԹ-ի թեստավորման եզրակացության տրամադրման ժամկետները սահմանելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից ծնված երեխայի ու կենսաբանական ծնողի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը, բացառել փոխնակ մորից ծնված երեխային կենսաբանական ծնող չհանդիսացող անձին հանձնելը:
Նմանատիպ նյութեր
24382 դիտում
18:36 23-04-2017
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ուսանողի մոտ մարդկային օրգաններ են հայտնաբերվել
8107 դիտում
14:58 10-07-2018
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում է սպասվում
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»