211652_close_icon
views-count6749 դիտում article-date 10:32 27-10-2017

Թուրքական լոլիկները ՀՀ տարածքո՞վ են մտնում ՌԴ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում արգելված թուրքական արտադրության լոկլիկները Հայաստանի տարածքով ՌԴ չեն ներմուծվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը: «Հայաստանի տարածքից մենք նման ահազանգեր չունենք»,- հայտարարել է նախարարը, որը Երևանում էր գտնվում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մնա նշել է, որ ռուսաստանցի սպառողը սպասում է հայկական լոլիկներին: «Դրանք էժան են և լավ որակի: Ռուսաստանցի սպառողը սպասում է, սովոր է հայկական լոլիկներին»,- նշել է Տկաչովը: Հատկանշական է, որ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունն այլ կարծիքի է Հայաստանից թուրքական լոլիկների վերաարտահանման հավանականության վերաբերյալ: Մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ գտել են Հայաստանից ու Ադրբեջանից արգելված թուրքական լոլիկների վերաարատահանման դեմն առնելու տարբերակը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր