44689 դիտում
22:54 28-10-2017
ԵՊՀ ուսանողը կոչ է անում վերանայել Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության որոշումը և վերադարձնել հարգված Բաբկեն Սրբազանին
Ֆեյսբուքյան օգտատեր Սեթ Մուրադյանը իր [url=https://web.facebook.com/permalink.php?story_fbid=725738230948371&id=100005366028042&pnref=story]գրառման[/url] մեջ անդրադարձել է Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցած՝ հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողովին, որի հետ կապված դժգոհություններ են առաջացել:
Սեթ Մուրադյանը գրել է. «Ողջունում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ: Նախապես խնդրում եմ չանտեսել այս գրառումը և կարդալ մինչև վերջ:
Վերջերս Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Սրբազան Եպիսկոպոսի գլխավորությամբ:
Հանդիպումը, ըստ իս, չի կարելի համարել արդյունավետ, քանզի հավատացյալ ջավախքցիները կտրականապես դեմ են և չեն ողջունում Սրբազանի ընդունած բարեփոխումներից մեկը: Այն է՝ ազատել Հայր Բաբկենին Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդում զբաղեցրած պաշտոնից:
Կուզենայի համառոտ իմ սուբյեկտիվ կարծիքը ներկայացնել ձեզ այդ մարդու մասին, ով, դժբախտաբար, դարձավ որոշման զոհը: Մեծարգո Հայր Բաբկեն Վարդապետը Ջավախքում իր տասնվեց տարիների ծառայության ընթացքում կարևորագույն դերակատարում ունեցավ ո՛չ միայն հոգևոր աշխարհում, այլ նաև հայ-վրացական հարաբերությունների բարելավման, կարգավորման և ջերմացման հարցում:
Նրա ավանդն ու ներդրումը կրթամշակութային, հասարակական և ազգային, բնակավառների զարգացման էվոլյուցիաի մեջ բավականին մեծ է և միաժամանակ ոմն մարդկանց կողմից չգնահատված: Երբևէ չի հրատարակվել Նրա գործոնեության մասին, քանի որ Նա իր էությամբ համեստ, հավասարակշռված անձ է, և գերադասում էր (ես կհամարձակվեմ ասել) անձնվիրաբա՛ր ու պատվով ծառայել եկեղեցուն ու ազգին, այլ ոչ թե ուղղակի փիարով զբաղվել:
Հոգեշնորհ Հայր Բաբկենը այն եզակի մարդկանցից էր, որը ներշնչեց ջավախքցիների մեջ հավատք, որը գրեթե հանգչել էր մարդկանց մեջ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում: Նա՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, (որոնց մասին ես քաջ տեղյակ եմ) կարողացավ ստեղծել մի համակարգ, որը առայսօր կատարյալ կերպով գործում է Ջավախքի եկեղեցիներում:
Շատ բանիմաց մարդիկ թերհավատ էին Հայր Բաբկենի վճռականության հարցում, բայց Նա ճիշտ հակառակն ապացուցեց բոլորին: Ի պատիվ Նրա, ես հասկացա թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյա հայը: Նրա անգին խորհուրդները հետագայում օգնեցին ինձ լուրջ ձեռքբերումներ ունենալ հասարակական կյանքում: Եւ իմ նման անձինք շատ շա՛տ են:
Նա սերմանել է մեր մեջ հավատք, սեր, բարիություն, հայրենասիրություն և ավանդապաշտություն, և, իմ խորին համոզմամբ, Հայր Բաբկենը արժանի է լավագույն վերաբերմունքին թե ջավաքահայերի, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից:
Նա մեր բոլորիս հոգևոր Հայրը եղե՛լ է, կա՛, և միշտ էլ կլինի՛:
Սիրելի հավատացյալ ժողովուրդ, հորդորում եմ բոլորիդ կանգնել Հայր Բաբկենի կողքին այնպես, ինչպես Նա էր կանգնած այսքան տարիների ընթացքում մեր մեջքին:
Ես լիահույս եմ, որ Գերաշնորհ Վազգեն Եպիսկոպոսը կվերանայի Իր որոշումը և կերջանկացնի մեզ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
733 դիտում
19:47 30-01-2024
Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ վարդապետի հետ
Այս բաժնից
568 դիտում
13:14 18-11-2024
Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել. Գնել Սանոսյան
556 դիտում
12:11 18-11-2024
Նոյեմբերի 15-18-ը բացահայտվել է հանցագործության 220 դեպք