Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրեն ֆուտբոլի խաղերին այցելել 2018 թվականից
Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար Թուրքի Ալ-Շեյխը հայտարարել է, որ 2018 թվականի հունվարից կանայք կարող են պարբերաբար այցելել երկրի մարզադաշտեր, որտեղ կընթանան ֆուտբոլային հանդիպումներ:
Խոսքն առայժմ գնում է միայն երեք մարզադաշտի մասին՝ Էր-Ռիյադում, Ջիդայում և Դամայում:
Սաուդյան կանանց առաջին անգամ պաշտոնապես թույլատրել են մարզադաշտ հաճախել սեպտեմբերին՝ ազգային տոնի ժամանակ: Նրանք տեղ են հատկացրել ընտանեկան սեկտորում՝ տղամարդկանցից առանձին:
Բացի այդ, նախորդ ամիս սաուդյան կանանց առաջին անգամ թույլատրել են մեքենա վարել: