211652_close_icon
views-count1729 դիտում article-date 18:01 18-07-2019

Իրանցի կանանց կթույլատրեն ներկա լինել 2022թ. աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներին

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնվել է թույլատրել կանանց ներկա լինել 2022թ. աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներին: Այսօր ՖԻՖԱ-ն հայտնել է, որ այս հարցով կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի նամակից հետո Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջից դրական պատասխան է եկել: Սակայն որպեսզի որոշումը ուժի մեջ մտնի, նաև անհրաժեշտ է Իրանի կառավարության թույլատվությունը: Իրանում կանանց արգելվել է ստադիոններ այցելել 1981 թվականից՝ 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո: ԱԱ-2022-ի խմբային փուլում Իրանի մրցակիցներն են Իրաքը, Բահրեյնը, Կամբոջան և Հոնկոնգը:

Նմանատիպ նյութեր