211652_close_icon
views-count23920 դիտում article-date 23:38 01-11-2017

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. Արամուս գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ժամանել են հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 23-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ նախ 2 մարտական հաշվարկով, իսկ հետո ևս 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գյուղացիների և Արամուսի գյուղապետ Նիկողոսյանի գլխավորությամբ մարել են հրդեհի տարածումը, սակայն կրակն իր սև գործն արել է: Դեպքի վայրում են եղել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի էլեկտրացանցեր «Գեղամա» մասնաճյուղի ՕԿԾ կարգավարը, ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային հրդեհային և տեխանվտանգության տեսչության աշխատակիցներն ու Աբովյան քաղաքի 1-03 ծառայության հերթապահ խումբը: Այս պահին պարզվում է՝ հրդեհի հետևանքով տուժածներ կան թե ոչ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր