Ռեկորդային գործարք. Հոնգկոնգում երկնաքերը վաճառվել է 5.15 մլրդ դոլարով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինական ներդրողների կոնսորցիումը կատարել է անշարժ գույքի շուկայի համաշխարհային պատմության մեջ ամենաթանկ գործարքը։ Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, կոնսորցիումը 5,15 մլրդ դոլարով ձեռք է բերել Հոնգկոնգի կենտրոնում գտնվող The Center երկնաքերը։
Նախկինում երկնաքերը պատկանում էր Հոնգկոնգի ամենահարուստ մարդուն՝ 73-ամյա Լի Կաշինին։ Իսկ չինական կոնսորցիումը գրանցված է Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում։
Երկնաքերը կառուցվել է 1998 թվականին և արժեցել է 384.6 դոլար։ Այն ամբողջովին պողպատյա է։ Տանիքում են նկարահանվել ամենահայտնի տեսահոլովակներ, ինչպես նաև Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ» ֆիլմից հտվածներ։