5462 դիտում
17:12 03-11-2017
Ռուսաստանում «հեղափոխություն» կազմակերպելու փորձը կանխվել է. կան բազմաթիվ ձերբակալվածներ
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է քաղաքական գործիչ Վյաչեսլավ Մալցևի «Արտպոդգոտովկա» շարժման մոսկովյան խմբի գործունեությունը: Խմբի աջակիցները փորձում էին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ հրահրել, հայտնում է [url=https://ria.ru/incidents/20171103/1508146253.html]ria.ru[/url]-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ին:
Հաղորդվում է, որ կազմակերպության անդամները նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա նոյեմբերի 4-ին և 5-ին անկարգություններ հրահրելու համար: Խմբերը գործել են Մոսկվայի շրջանում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Կազանում, Սամարայում և Սարատովում: Բոլոր ծայրահեղականները ձերբակալվել են, նրանց մոտից առգրավվել է 15 Մոլոտովի կոկտեյլ, հաղորդում է լրատվամիջոցը:
Անվտանգության դաշնային ծառայությունում ընդգծել են, որ Մալցևը ստեղծել է «Արտպոդգոտովկա» շարժումը և համանուն ինտերնետային նախագիծը Ռուսաստանում «հեղափոխություն» կազմակերպելու համար: Հուլիսին Մալցևի դեմ հարուցվել է ծայրահեղականության մասին գործ: Նա հեռացել է երկրից՝ վախենալով ձերբակալությունից:
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
17:00 15-07-2021
ՌԴ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայում գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձի մեջ
4270 դիտում
12:51 17-07-2016
ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են ընթանում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
6282 դիտում
18:30 20-03-2014
Կոշ ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին կանաչ մանրացրած զանգված փոխանցելու փորձը
Այս բաժնից
592 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1033 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին