211652_close_icon
views-count8643 դիտում article-date 15:08 05-11-2017

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել են թագավորական ընտանիքի 11 էմիրների

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրը նշում է, որ իշխանությունները ստեղծել են հատուկ հանձնաժողով, որը, ըստ Al Arabiya աղբյուրի, արդեն ձերբակալել է թագավորական ընտանիքի 11 էմիրների, ինչպես նաև 4 նախարարների: Saudi Press Agency-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մեղադրյաների շարքում է Սաուդյան արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Էկոնոմիկայի նախարար Ադել Ֆակիխը, ինչպես նաև Նացգվարդիայի նախկին ղեկավար, արքայազն Միթաբ բեն Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվածների մեջ են նաև թագավորական ընտանիքի 11 էմիրներ, ընդ որում՝ թագավորի եղբորորդին:

Նմանատիպ նյութեր