211652_close_icon
views-count10622 դիտում article-date 19:54 05-11-2017

Թրամպը դարձել է 70 տարվա ընթացքում ամենացածր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի նախագահը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը ինն ամսվա պաշտոնավարման արդյունքներով ամերիկյան առաջնորդների թվում դարձել է ամենացածր վարկանիշ ունեցող նախագահը վերջին 70 տարվա ընթացքում: Դա են վկայում The Washington Post թերթի и ABC հեռուստաընկերության անցկացրած հարցումները: Հարցման տվյալներով, Թրամպի աշխատանքը պետության ղեկավարի պաշտոնում հավանել են ամերիկացիների ընդամենը 37%-ը, նրա քաղաքականության հետ համաձայն չեն 59%-ը: Դա ամենաբարձր բացասական արդյունքն է 1953 թվականից ի վեր՝ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի ժամանակներից ի վեր: Հարցվածների 65%-ը համարում է, որ որպես նախագահ Թրամպը «ոչինչ չի արել», կամ՝ «քիչ է արել»: 53%-ի կարծիքով, գործող նախագահի օրոք ԱՄՆ-ը ավելի թույլ դարձել: 58%-ը նշել է, որ Թրամպը չի կարողանում քաղաքական գործարքներ իրականացնել, իսկ 55%-ը հակված է համարել, որ նա իր նախընտրական խոստումները չի կատարել:

Նմանատիպ նյութեր