211652_close_icon
views-count13844 դիտում article-date 10:14 04-05-2023

Միջազգային Հանրապետական Իստիտուտի հրապարակած տվյալներով՝ եկեղեցին ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցն է Հայաստանում, 2-րդ հորիզոնականում է ՀՀ Ոստիկանությունը, իսկ ՄԻՊ-ը գահավիժել է

Միջազգային Հանրապետական ինստիտուտը (IRI), հրապարակել է 2023 թվականի մարտին Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքները։ Ինստիտուտը փորձել է պարզել, թե հարցվածները որքանով են բավարարված տարբերակներում նշված կառույցների աշխատանքով։

1-ին հորիզոնականում Հայ Առաքելական եկեղեցին է, հարցվածների 25 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է եկեղեցու աշխատանքով, 29 տոկոսը ավելի շուտ բավարարված է, 15 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված չէ, 25 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։ 

2-րդ հորիզոնականում ոստիկանությունն է։ Հարցվածների 19 տոկոսը բավարարված է ոստիկանության աշխատանքով, 39 տոկոսը ավելի շուտ բավարարված է, 18 տոկոսը ավելի շուտ բավարարված չէ, 21 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել։ 

3-րդ հորիզոնականում ԱԱԾ-ն է, որի աշխատանքով լիովին բավարարված է հարցվածների 16 տոկոսը, ավելի շուտ բավարարված է 29 տոկոսը, ավելի շուտ բավարարված չէ 22 տոկոսը, ընդհանրապես բավարարված չէ 25 տոկոսը, 9 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Վարչապետի աշխատակազմը 5-րդ տեղում է, զինված ուժերը՝ 6-րդ, ՄԻՊ գրասենյակը՝ 7-րդ, կառավարությունը՝ 10-րդ, բանակի ղեկավարությունը՝ 11-րդ։ Ամենավերջին տեղում ԲԴԽ-ն է։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանից հետո ՄԻՊ գրասենյակի հեղինակությունն ու վարկանիշը ուղղակի գահավիժել է։ 2021 թվականին հարցվածների 68 տոկոսը բավարարված էր ՄԻՊ գրասենյակի աշխատանքով, 2023 թվականին՝ ընդամենը 43 տոկոսը։  

Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։

Նմանատիպ նյութեր