211652_close_icon
views-count8962 դիտում article-date 21:33 06-11-2017

«Չելսիի» տնօրենը հրաժարական է տվել թիմում առկա կոնֆլիկտի պատճառով

«Չելսիի» տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոն հրաժարական է տվել: Էմենալով որոշել է թողնել պաշտոնը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հրաժարականի մասին լուրերի պատճառով: Ֆուտբոլային ֆունկցիոները որոշել է չխառնվել Կոնտեի ու «Չելսիի» փոխնախագահ Մարինա Գրանոսվկայայի միջև կոնֆլիկտին: Այս որոշումը տհաճ անակնկալ է դարձել լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի համար, որը 52-ամյա Էմենալոյին համարում եմ իր ամենահավատարիմ մարդկանցից մեկը և նրան շատ հարցերում էր վստահում: Էմենալով «Չելսիում» աշխատում էր 2007 թվականից: 2011թ. նրա պաշտոնը բարձրացվեց մինչև տեխնիկական տնօրեն, նա պատասխանատու էր ակումբի տրանսֆերային քաղաքականության և երիտասարդությանը ներգրավելու համար:

Նմանատիպ նյութեր