4400 դիտում
09:51 09-11-2017
Լուրջ քննարկում է սպասվում ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց մի քանի օր անց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները, կարծես թե, կասկած չունեն, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի: Հենց դա է պատճառը, որ արդեն դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և խորացված գործընկերություն» թեմայով: Ավելի նպատակահարմար են գտել քննարկումն անցկացնել համաձայնագրի ստորագրումից հետո:
Նշենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվելու են ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Լսումներին նախատեսվում է ՀՀ ԱԺ պատգամավորների, այլ երկրների դեսպանների, ՀՀ կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը:
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է՝ «Ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց շատ թարմ և ակտուալ մտքերով անդրադառնալու ենք այդ կարևորագույն քաղաքական փաստաթղթին», ու հավելել, թե խորհրդարանական լսումներն ունենալու են «քաղաքական նշանակություն, բովանդակային կարևորություն»: Միայն թե ոչ վաղ անցյալում նույն Աշոտյանը պնդում էր, թե պետք չէ շատ ոգևորվել ԵՄ համաձայնագրից ու այն դարձնել «տոնածառ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9031 դիտում
10:23 04-02-2017
Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում. «Փաստ»
1842 դիտում
15:15 11-05-2017
52 տարի անց Կոլումբիայի Կոնգրեսը վավերացրեց կառավարության ու ապստամբների միջև խաղաղության համաձայնագիրը
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»