Վաղը տեղի կունենա Պուտինի և Թրամփի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև վաղը՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում տեղի կունենա։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ներկա պահի համաձայնեցվում է հանդիպման ժամանակը, իսկ հանդիպումը կկայանա ամսի 10-ին»,-ասել է նա։
Նշենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի է ունենալու Վիետնամում, Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։