211652_close_icon
views-count1457 դիտում article-date 11:47 31-01-2019

Թրամփի ու Կիմ Չեն Ունի հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին. Մ. Փոմպեո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ ամսվա վերջին, սա է ծրագիրը»,- նշել է նա՝ հավելելով, որ Փհենյանը և Վաշինգտոնն ավելի վաղ համաձայնության են հասել այդ հարցի շուրջ: Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնը մի խումբ ներկայացուցիչների է ուղարկել ասիական երկրներից մեկը, որպեսզի նրանք ձեռնամուխ լինեն գագաթնաժողովի անցկացման նախապատրաստմանը: Փոմփեոն, սակայն, հանդիպման համար նախատեսված կոնկրետ վայր չի նշել և միայն ասել Է, որ այն կկայանա ասիական տարածաշրջանում:

Նմանատիպ նյութեր