211652_close_icon
views-count32478 դիտում article-date 16:21 09-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ում առաջացած հրդեհը մարել են դեսպանատան անվտանգության ծառայողներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռուբիկ Պողոսյանի վարած Opel մակնիշի 34 OQ 166 համարանիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Պարույր Հարությունյանի գլխավորությամբ։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Վարորդը իր շնորհակալությունն էր հայտնում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներին, քաղաքացիներին և հրշեջներին, ովքեր ճիշտ և օպերատիվ կարողացան օգնել իրեն, որպեսզի կրակը չտարածվի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր