5408 դիտում
09:27 10-11-2017
Տարոն Մարգարյանը խոստովանում է՝ 2018-ը Երևանի համար հետընթացի տարի է լինելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Երևանի՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի քիչ եկամուտներ և ծախսեր կունենա: Այլ կերպ ասած՝ Երևանի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, խոստովանում են, որ գալիք տարին մայրաքաղաքի համար հետընթացի տարի է լինելու:
Մյուս կողմից՝ Երևանի քաղաքապետարանն ինչպես ընթացիկ տարվա բյուջեի դեպքում, եկող տարի ևս եկամուտների մի մասը պատրաստվում է հավաքագրել երևանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երևանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի ևւս Երևանի բյուջեի համապատասխան տողով գրեթե նույն գումարն է նախատեսված: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը նախորդ՝ 2016 թվականի համեմատ 60 մլն դրամով ավելի է, ապա ստացվում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ երևանցիները գնալով դառնում են ավելի իրավախախտ:
Ու հիմա ստացվում է, որ երևանցիների օրինապահ լինելն ուղղակի հակասում է քաղաքային իշխանության շահերին, քանի որ այդ դեպքում քիչ մարդ կտուգանվի, մայրաքաղաքի բյուջեն էլ կթերակատարվի: Պետք է շատ խախտումներ գրանցվեն, որ Երևանը բյուջե ունենա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18280 դիտում
09:47 18-11-2017
Տարոն Մարգարյանը պարգևատրել է Տարոն Մարգարյանին և նրա տեղակալներին 1 ամսվա աշխատավարձի չափով. «Ժողովուրդ»
2849 դիտում
21:59 12-11-2014
Ինքնուրույն հետընթացի ժամանակ մեքենան վրաերթի է ենթարկում դրսում կանգնած վարորդին. տեսանյութ
32461 դիտում
16:39 13-04-2018
Երևանում Daewoo-ն հետընթացի ժամանակ բախվել է մեկ այլ Daewoo-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»