4190 դիտում
17:56 10-11-2017
Ասիա-խաղաղօվկիանոսյան ապագան չպետք է Հս. Կորեայի երևակայության պատանդը լինի. Թրամփ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապագան Հյուսիսային Կորեայի երևակայության պատանդն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանանգում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/wires/afp/article-5069119/Trump-says-Asia-held-hostage-N-Koreas-twisted-fantasies.html]The Daily Mail[/url]-ը:
«Այս տարածաշրջանի և այս հրաշալի մարդկանց ապագան չպետք է բռնի նվաճումների և միջուկային շանտաժի վերաբերյալ բռնապետի խեղաթյուրված երևակայությունների պատանդը լինի»,- ասել է Թրամփը:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել էր, որ ամերիկացիները և հարավկորեացիները երազում են ազատ և անվտանգ Կորեական թերակղզու և ընտանիքների վերամիավորման մասին:
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
11:08 24-08-2021
ԱՄՆ-ը 2023 թվականին կընդունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովըհամաժողովը
Այս բաժնից
493 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
526 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1135 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN