211652_close_icon
views-count1832 դիտում article-date 11:08 24-08-2021

ԱՄՆ-ը 2023 թվականին կընդունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովըհամաժողովը

Միացյալ Նահանգները 2023 թվականին կընդունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքներին նվիրված զեկույցով, հաղորդում է tass.ru-ն։

«Մենք առաջարկել ենք 2023 թվականին ընդունել ԱԽՏՀ-ի համաժողովը:,- ասել է Հարիսը: «Ասիայում եւ Լատինական Ամերիկայում մեր գործընկերների հետ մենք երկարատեւ ուղի ունենք տնտեսապես բարգավաճող տարածաշրջաններ ստեղծելու համար»,- հավելել է փոխնախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ԱԽՏՀ-ի համաժողովի քննարկմանը կներկայացնի կլիմայի փոփոխման հիմնախնդիրները, մաքուր էներգետիկայի բնագավառում ներդրումների հարցը:

ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ: Դրանց թվում 12 հիմնադիր պետություններ՝ Ավստալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւՊերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են նաեւ միացել Չինաստանի երկու տարածքներ՝ Սյանգանը (Հոնկոնգը) եւ Տայվանը:

Հաշվի առնելով միավորման կազմի յուրահատկությունը, որը ներառում է ոչ միայն պետություններ, այլեւ տարածքներ, ԱԽՏՀ-ի մասնակիցներին ընդունված է նշել «տնտեսություններ» տերմինով: Համաժոովի մասնակիցներին է բաժին ընկնում մոլորակի համախառն ներքն արդյունքի 57 տոկոսը եւ համաշխարհային առեւտրի 48 տոկոսը, դրանց տարածքում բնակվում է շուրջ 3 միլիարդ մարդ։

Նմանատիպ նյութեր