1167 դիտում
22:42 06-10-2015
Դեսպան Վարդանյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նորանշանակ ներկայացուցչի հետ
Հոկտեմբերի 6-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նորանշանակ ներկայացուցիչ Էրիկ-Նորմանդ Թիբոլթի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Վարդանյանը զրուցակցին համառոտ ներկայացրել է Վիետնամում ՀՀ դեսպանության գործունեությունը, հայ-վիետնամական հարաբերությունների ներկա օրակարգը և առաջիկայում իրականացվելիք մշակութային ծրագրերը։
Կողմերը երկուստեք ընդգծեցին ս/թ. հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի կարևորությունը և վստահություն հայտնեցին, որ համաժողովը նոր մակարդակի վրա կբարձրացնի անդամ երկրների միջև հարաբերությունները և կամրապնդի փոխգործակցությունը։ Դեսպան Վարդանյանը նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել նման հեղինակավոր ներկայացուցչական համաժողով, և որ հայկական կողմն անում է առավելագույնը` այն բարձր մակարդակով անցկացնելու համար։
Էրիկ-Նորմանդ Թիբոլթն իր հերթին նշեց, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից, մեծապես նպաստում է կազմակեպության նպատակների իրականացմանը։
Կողմերը քննարկեցին Հանոյում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
4187 դիտում
17:56 10-11-2017
Ասիա-խաղաղօվկիանոսյան ապագան չպետք է Հս. Կորեայի երևակայության պատանդը լինի. Թրամփ
1832 դիտում
11:08 24-08-2021
ԱՄՆ-ը 2023 թվականին կընդունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովըհամաժողովը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»