211652_close_icon
views-count4199 դիտում article-date 09:41 15-11-2017

ՀՀ 2018թ. բյուջեով 17%-ով աճել է պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանությանը հատկացված գումարը կտրուկ ավելացել է։ Պետք է նկատել, որ առնվազն անցած 10 տարիների ընթացքում այսպիսի կտրուկ աճեր հաճախ չեն եղել։ Եթե 2016 թվականին պաշտպանության ոլորտին հատկացվել էր մոտ 201 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի նախատեսվում է 246 մլրդ։ Աճը կազմում է ավելի քան 17 տոկոս։ 2009 և 2013 թվականներին էլ պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը կտրուկ աճել է, բայց պետք է հաշվի առնել այդ տարիների դրամի որոշակի արժեզրկում է եղել և դոլարային արտահայտությամբ աճն այդքան տպավորիչ չի եղել։ Պաշտպանության ոլորտի ֆինանսավորման նման աճը, հատկապես ուշագրավ է ուժային մյուս կառույցների ֆինանսավորման աճի ֆոնին։ Անցած տասը տարիների ընթացքում ոստիկանության բյուջետային ֆինանսավորման աճի տեմպը առաջանցիկ է։ Նշված ժամանակահատվածում ոստիկանության ֆինանսավորումն աճել է 96 տոկոսով, պաշտպանության ֆինանսավորումը` 94 տոկոսով, իսկ ԱԱԾ–ինը` 60 տոկոսով։ Ինչ խոսք, զուտ ֆինանսավորման ծավալների փոփոխությունն ամենևին չի նշանակում, որ այս կամ այն ոլորտում իրավիճակը համարժեք կփոխվի։ Շատ ավելի կարևոր է ծախսերի արդյունավետության ցուցանիշը։ Սակայն նշված երեք կառույցները փակ են, և հանրային վերահսկողությունն այդ ծախսերի նկատմամբ հասցվել է նվազագույնի»։ [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր